f

Անկախ

Այս պայմաններում առևտրով և դիվանագիտական հարաբերություններով ոգևորված լինելն անտեղի է․ թուրքագետ


Վերջին շրջանում արտաքին աշխարհին ուղղված բոլոր ուղերձները, որոնք պետք է հնչեին պետական տարբեր գերատեսչությունների, այդ թվում և վարչապետի մակարդակով, հնչեցվում են վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի շուրթերով։

Անգամ երբ հարևան երկու երկրների ղեկավարները սպառնալիքներ հնչեցրեցին ՀՀ հասցեին ու տարածքային պահանջներ արտահայտեցին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, ՀՀ-ն բավարարվեց ընդամենը վարչապետի խոսնակի մակարդակով նման քայլը դատապարտելով, ընդ որում, խոսնակի հայտարարությունն էլ պաշտոնական չէր, այլ հարցազրույց էր լրատվամիջոցին։

«Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- հայտարարեց Գևորգյանը ի պատասխան Ալիևի նկրտումների Սևանի, Սյունիքի և Երևանի նկատմամբ։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի տխրահռչակ  համաձայնագրից հետո ստեղծված իրավիճակում այլևս զարմանալի չէ, որ ՀՀ-ն պետական մակարդակով չի արձագանքում իր սուվերեն տարածքների նկատմամբ ագրեսիայի սպառնալիքներին։

«Ցավոք սրտի նոյեմբերի 10-ի այդ տխրահռչակ համաձայնագրից հետո ադրբեջանի նախագահը, իրենց պաշտոնյաները, հասարակությունը, ամենավերջին ձևով  ծաղրում են Հայաստանը, Հայաստանի իշխանություններին, ժողովրդին։ Եվ  որևէ ձևով  այդ ծաղրանքին արձագանք չկա։ Գոնե  պաշտոնական բողոքի նոտա կարող էր հղվել պետական մակարդակով իրականացվող հայտարարությունների վերաբերյալ։ Բայց նման բան մենք չտեսանք։ Սրանից հետո սպասել, որ  այլ հայտարարություններին ինչ-որ մեկը կարձագանքի, արդեն անիմաստ է»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում բազմաթիվ հակահայկական, այդ թվում և սպառնալից հայտարարություններ են հնչում թե Թուրքիայի, թե Ադրբեջանի կողմից, արդյոք դրանք հայտարարություններ են ուղղակի հնչեցնելու համար, թե կանխորոշում են այդ երկրների հետագա քաղաքականությունն ու գործողությունները, Իսպիրյանը պատասխանում է, որ պարզապես հնչեցվելու համար որևէ հայտարարություն չի արվում։

Որպես այդպիսին նա առանձնացնում է Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիր չունի։ Մասնագետը նշում է, որ ցավոք սրտի, հայաստանյան մամուլը հենց այս սին հայտարարությունն է նկատել ու կենտրոնացել դրա վրա։

«Սա շաբլոն արտահայտություն է, որ հնչեցնում են երկու թշնամի  երկրները։ Իսրայելն Իրանին է ասում, որ Իրանի  ժողովրդի հետ որևէ խնդիր չունի, նույնն ԱՄՆ-ն ասում է Իրանին, արաբական երկրները դա  ասում են Իսրայելին։ Դրանք ծեծված, ոչինչ չասող, արժեզրկված բառեր են»,- ասում է Իսպիրյանը։

Փոխարենը մասնագետն  ուշադրություն է հրավիրում Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանի և Ալիևի արած հայտարարություններին՝ շեշտելով, որ դրանք սպառնալիք էին Հայաստանի ազգային անվտանգությանը։

 «Թե Էրդողանի, թե Ալիևի հայտարարություններում ընդհանուր էր մի բան․ պատերազմը դեռ չի ավարտվել և սա միջանկյալ հաղթանակ է իրենց համար, իրենք դեռ պահանջներ ունեն Հայաստանից։ Այս ամենը լուրջ մտահոգություն պետք է լինի ՀՀ իշխանությունների համար, ոչ թե պիտի մտածենք, թե ինչպես հապշտապ առևտուր անենք և նման այլ հայտարարություններ անեն»։

Թուրքագետի համար զարմանալի է ՀՀ էկոնոմիկայի նախարարի և մի շարք պատգամավորների լավատեսությունը, որոնք վերջերս շարունակ հայտարարում են թուրք-ադրբեջանական շուկաների ու նավահանգիստների հասանելիության և առևտրատնտեսական ու դիվանագիտական հարաբերությունների դրական հեռանկարի մասին։

«Ինձ համար բավականին աբսուրդ է, թե ինչ լավատեսական զարգացումներից ելնելով են մեր իշխանությունները հայտարարում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին։ Պայմանավորվածության մեջ ի՞նչ կետեր կային, որոնք ստիպեցին, որ դեռ գերիներին չհանձնած, դեռ այս խառնաշփոթը չավարտված այդքան լավատես լիեն»,- հարց է բարձրացնում թուրքագետը՝ շեշտելով, որ ողջունելի է ցանկացած հակամարտող երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։

«Մենք տեսնում ենք ԱՄԷ-Իսրայել, Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների ջերմացումը, և այլն, բայց այդ երկրների դեպքում կան երկկողմ  ազդակներ, պայմանավորվածություններ։ Մեր դեպքում Ադրբեջանի կողմից այդ ազդակները չտեսա։ Եթե նման  ազդակներ լինեին, նորմալ էր։ Այս պայմաններում առևտրով և դիվանագիտական հարաբերություններով ոգևորված լինելն անտեղի է։ Ամեն ինչ պետք է գնահատել ըստ իրավիճակի»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր  իշխանությունները պարտավոր են  հաշվի առնել Ալիևի և Էրդողանի ելույթները, վերլուծել, համապատասխան հետևություններ անել և գործել ըստ այդմ։

«Երբ հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման փորձ էր արվում, Հայաստանն անընդհատ ասում էր՝ առանց նախապայմաններ, Թուրքիան  ասում էր՝ նախապայման կա։ Տեսանք, որ  մի կողմի ցանկությունը բավարար  չէր, որ կարգավորվեր։ Նույնը և հիմա»,- ասում է Իսպիրյանը։

 

 

 

Իլհամ Ալիև Ռեջեփ Թայիփ Էրդողան Տարածաշրջան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին