The Hollywood Reporter ամսագրի փոխանցմամբ՝ Paramount Pictures ընկերությունը հեռուստասերիալ կնկարահանի, որում ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը և ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը կմարմնավորեն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին և Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովին: Գրում է Gazeta.ru-ն։
Սցենարի հիմքում կլինի ԱՄՆ-ի զենքի վերահսկման և զինաթափման գործակալության նախկին ղեկավար Քենեթ Էդելմանի «Ռեյգանը Ռեյկյավիկում. 48 ժամ, որոնք դրեցին սառը պատերազմի ավարտը» գիրքը:
Ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Ջեյմս Ֆոուլին («Քարտերի տնակ», «Թվին Պիքս»):
Ռեյգանի և Գորբաչովի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 1986 թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Իսլանդիայի մայրաքաղաքում: Երկրների ղեկավարները քննարկել են միջուկային զենքի մրցավազքն ավարտելու հարցը: Նրանց համաձայնագրերը սառը պատերազմի ավարտի սկիզբն էին և հիմք դարձան 1987 և 1991 թվականներին ստորագրված սովետա-ամերիկյան պայմանագրերի համար: