Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան: Այս մասին հաղորդում է Ալիեւի մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերին, Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին»,- ասված է հայտարարության մեջ: