Գետաշենը մեր զորքի կողմից գրավելու սուտ լուրը Արծրուն Հովհաննիսյանի պասով սոցցանցերում առաջինը տարածել է Սյունե Սեւադան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կհարցնեք ինչու՞ է նա գնացել այդ ստոր քայլին, ինչու՞ է գիտակցաբար մասնակցել իր հայրենակիցներին մոլորեցնելու դավաճանական ծրագրին:
Տեսանյութում կստանաք ձեր հարցի պատասխանը:
Արծրունը օգտագործում էր տեղեկատվական հարթակը իր կողմից օգտագործվողներին գովազդելու նպատակով: Սա այսպես ասած բարտերային գործարք էր՝ Սյունեն օգտագործում էր իր լսարանը արծրունական ստերը տիրաժավորելով, Արծրունը գովազդում էր Սյունեին: Ի դեպ Արծրունը այնքան տգետ է, որ նույնիսկ տեղյակ չի, որ Սյունեն բանաստեղծ չի: Արծրունի համար դա գործ էր որը պետք էր անել:
Ես Սյունեին մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի մեղա գա եւ հրապարակային ապաշխարի, սակայն ինչպես տեսնում եք ապարդյուն:
Երեկ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսանյութում ակնարկեց վերոգրյալի մասին ու իր բացահայտումով «փչացրեց» իմ այսօրվա գրառման ինտրիգը, սակայն ամեն դեպքում պարտքս եմ համարում ներկայացնել մանրամասները:
Ճանաչեք զինվորի արյան վրա սեփական շահերը կառուցող մարդկանց»: