f

Անկախ

Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիք այլևս չկա՞


Այսօր Շիրակի մարզպետը բնակարանի գնման վկայագրեր է հանձնել մարզի գյուղական բնակավայրերի 10 անօթևան ընտանիքի: Ընդհանուր առմամբ երկրաշարժից անօթևան 148 ընտանիք կա Շիրակի մարզի 9 գյուղական բնակավայրերում, նրանցից 58-ը ցանկություն է հայտնել օգտվել բնակարանային շինարարության ծրագրից, իսկ մնացած 90-ը՝ ԲԳՎ-ից: 

Վկայագիրն էլ տրամադրվում է 6 ամիս ժամկետով ու, եթե բնակիչը չի կարողանում այդ ընթացքում բնակարան գնել, ապա վկայագիրը մարվում է, և համարվում է, որ պետությունն այլևս տվյալ բնակչի նկատմամբ բնակարանային պարտավորություն չունի:
- Երբ բնակարան գտնեք և բերեք ձեր վկայականը առք ու վաճառք կատարելու համար, ապա վաճառողին կփոխանցվի գումարի 60 տոկոսը և ձեզ ժամանակ կտրամադրվի ժամանակավոր կացարանը քանդելու և տեղափոխվելու համար, - ԲԳՎ ծրագրի շահառուներին մանրամասներ է ներկայացնում Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: - Երբ կներկայացնեք կացարանի քանդման տեղեկանքը, մեր աշխատանքային խումբը տեղում կստուգի տարածքը, որից հետո կփոխանցվի գումարի մյուս 40 տոկոսը: Եթե բնակարանը գնել եք ավելի էժան, քան հատկացված գումարն է, ապա ավելացած մասը կփոխանցվի ձեր հաշվին և դուք այն կտնօրինեք ինչպես ցանկանաք:
Ըստ քաղաքաշինության վարչության պետի, այս վկայագրերը անօթևանները կարող են օգտագործել բանկերից հիպոթեքային վարկեր ստանալու համար՝ որպես կանխավճար, և գնել ավելի թանկ ու լավ բնակարան:
Գնված բնակարանի հետ որևէ գործարք բնակիչը չի կարողանա կատարել առաջին երկու տարում, սա պայմանագրային կետ է, ոչ օտարել, ոչ վաճառել, ոչ նվիրել:
Մարզպետարանի ներկայացրած վիճակագրության համաձայն, վերջին 7 տարվա ընթացքում Շիրակի մարզում իրականացված ԲԳՎ ծրագրերով 71 ընտանիք չի կարողացել բնակարան գնել, մոտ 500-ն էլ ձեռք է բերել բնակարան:
Այսօր բնակարանի գնման վկայական է տրամադրվել 10 ընտանիքի՝ Ջաջուռ, Մարմաշեն, Շիրակ, Բասեն, Գուսանագյուղ բնակավայրերից, մի քանի օրից պատրաստ կլինի ևս 20 վկայական ու պայմանագիր:
Սա միայն գյուղական բնակավայրերում, իսկ Գյումրի քաղաքի համար ոչ մի ծրագիր չկա, ավելին, Ալբերտ Մարգարյանը նշում է՝ ՛՛Քաղաքաշինության կոմիտեի կողմից երկրաշարժից անօթևան ճանաչված որևէ ընտանիք չկա Գյումրիում, որի նկատմամբ պետությունը բնակարանային պարտավորություն ունենա՛՛:

 Բայց պաշտոնյան նաև հավելում է՝ Գյումրիում 2500 բնակեցված տնակ կա, այս թեմայի շուրջ էլ առաջիկա ուրբաթ քննարկում է լինելու: Ինչպիսին կլինի լուծումը, դեռ ասել չի կարող, երբ քննարկումները ավարտվեն՝ կլինի կառավարության հատուկ որոշում:


 

վկայագրեր Գյումրի բնակարան

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին