f

Անկախ

Արսեն Ջուլֆալակյան.«Իմ նպատակը ոչ թե օլիմպիական խաղերին մեկնելն է, այլ օլիմպիական մեդալ նվաճելը»


Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն էլ 2019թ․ աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը և սկսել է պատրաստվել խաղերին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Լոնդոն-2012-ի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Ասուլիսին մասնակցում էր նաև հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը։

News.am-ի հաղորդմամբ Արսեն Ջուլֆալակյանը մասնավորապես ասել է. «Այն ինչ կատարվում է հավաքականում եւ այսպես կոչված մարզչական խորհրդում, ապօրինություններ են, անարրդարություն: Դիմում եմ այս հարցի շահագրգիռ մարդկանց՝ նախարարության, ՀԱՕԿ-ին, ֆեդերացիայի ղեկավարությանը, երկրի պատկան մարմիններին, որ ճիշտ որոշում կայացնեն և հարցին վերջնական լուծում տան:

Եղել է նախնական պայմավորվածություն, որը խախտվել է: Որոշում է կայացվել, որ օլիմպիական խաղերի մասնակցի հարցը որոշվելու է գարնանը միջազգային մրցաշարերից մեկում:

Դեկտեմբերի 25-ին մենք տեղեկացանք, որ որոշում է փոխվել և մարզչական խորհուրդը ընտրել է Նիցայի մրցաշարը որպես որոշիչ: Այդ ժամանակ ես ԱՄՆ-ում էի՝ իմ սեփական միջոցներով մեկնել էի մարզումների:

Լևոն Ջուլֆալակյանի հետ խոսեցինք եւ որոշեցինք, որ մենք դեմք ենք մարզչական խորհրդի այդ որոշմանը, քանի որ եղել է նախնական որոշում գարնանը մրցաշաին մասնակցության վերաբերյալ: Ես այդ օրերին մասնակցեցի Դանիայի մրցաշարին:

Հարց է առաջանում՝ եթե կարող էի մասնակել Դանիայի մրցաշարին, ինչու չմեկնեի Նիցա: Դանիայի մրցաշարը իմ նախապարաստական փուլի մի մասն է եղել: Ես հրաժարվեցի Նիցայից, արդյունքում օրերս ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիչների որոշմամբ Օլիմպիական խաղեր է մեկնում Կարապետ Չալյանը: Սա անօրինական որոշում է, լի խախտումներով:

Ես պայքարելու եմ մինչև վերջ, եթե որոշում չփոխվի ու մրցաշար չնշանակվի: Հիմա չեմ ներկայացնի, թե ինչ քայլերի եմ գնալու, բայց ամեն ինչ անելու եմ, որ արդար ընտրություն կայացվի: Իմ նպատակը չի մեկնել Օլիմպիական խաղեր, իմ նպատակն է նվաճել օլիմպիական մեդալ»:

ըմբշամարտ մամուլի ասուլիս Արսեն Ջուլֆալակյան Լևոն Ջուլֆալակյան սպորտ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին