f

Անկախ

Արտադրվում է Դոմինիկյան Հանրապետությունում, վաճառում՝ ԱՄՆ-ում, բայց բրենդը հայկական է


Երբ շարժվում ես, դու ամբողջ 200 կիլոմետրը չես տեսնում, այլ տեսնում ես միայն առջևիդ 50-100 մետրը, բայց դա էլ բավարար է, որ առաջ շարժվես, անցնես ամբողջ ճանապարհն ու հասնես տեղ: Միգուցե գիտես, թե ուր ես գնում, բայց չգիտես՝ ճանապարհ կա-չկա, ինչպիսի՞ ճանապարհ է: Կարևոր է, որ արդեն որոշել ես, որ պետք է գիշերով դուրս գաս ու գնում ես՝ իր դժվարություններով, խնդիրներով և այլնով հանդերձ: Բիզնեսը լրիվ նույնն է, և բիզնեսով զբաղվելու գլխավոր նախապայմանը բազմոցից կտրվելն է: Միգուցե նաև ձախողես, միգուցե դժվար լինի, բայց եթե ոչինչ չանես, կամ երբ շատ մտածում ես, արդեն հավանական է, որ չես էլ անի, դա արդեն իսկ ձախողում է»,- ընկերական զրույցի ժամանակ ասում էգործարար Գուրգեն Վարդանյանը, որը նույն սկզբունքով ստեղծել է «էպոս» սիգարների հայկական բրենդը:

Այո՛-այո, հայկական ապրանքանիշ հանդիսացող սիգարներ, որոնք փաթեթավորվում են Դոմինիկյան Հանրապետությունում և վաճառվում ԱՄՆ-ում, բայց միևնույն է՝ համարվում են հայկական ապրանքանիշ: Այս սիգարների կուպաժը՝ տերևների ընտրությունը Գուրգեն Վարդանյանն է արել, քանի որ ինքն անձամբ արդեն շուրջ 10 տարի է, ինչ սիգարի սիրահար և ծխող է, ու հերթական անգամ, երբ սիգար էին ծխում ընկերներով, մտածեցին՝ Իսկ ինչո՞ւ իրենք իրենց սիգարը չունենան, ու անմիջապես էլ ձեռնամուխ եղան նոր բրենդի ստեղծմանը: «Էպոս» սիգարները գնային բարձր սեգմենտում ներկայացված ապրանք է և իսկզբանե ստեղծվել է, որպեսզի մրցակցի կուբայական սիգարների հետ: Ճիշտ է՝ ներկայումս սիգարների հումքը աճեցվում, մշակվում, իսկ հետո էլ սիգարների փաթաթումը կատարվում է Դոմինիկյան Հանրապետությունում, բայց Գուրգեն Վարդանյանը հույս է հայտնում, որ մոտ ապագայում կկարողանան Հայաստանում կազմակերպել սիգարների արտադրությունը:

«Այս պահին արդեն իսկ պայմանավորվել եմ երկու տորսեդորների հետ, որոնք պատրաստ են գալ Հայաստան աշխատելու և տեղացիներին փաթաթելը սովորեցնելու: Սերմերն ենք բերել Հայաստան, որպեսզի սկսենք Հայաստանում անհրաժեշտ թութունի աճեցումը, հասկանանք՝ ստացվում է, թե ոչ: Սա նույն սիգարետի թութունը չէ, սա բոլորովին այլ թութուն է, մեծ խնամք է պահանջում: Ու հիմա փորձարկումներ ենք անում, թե ինչպե՞ս կաճի, ո՞վ կկարողանա աճեցնել: Առաջին տարվա բերքը փչացնելու ենք, փորձարկումներ անենք, տեսնենք՝ ի՞նչ ենք ստանալու: Սիգարը այսպես է՝ եթե անգամ այս տարի ստանանք լավ բերք, ինչին ես կասկածում եմ, դրանից հետո էլ պետք է 3 տարի ֆերմենտացիայի ենթարկենք՝ հնեցնենք: Շատ դժվար է լինելու, որովհետև սիգարի հետ կապված ամեն ինչ շատ թանկ արժե: Ամեն դեպքում՝ մտադրություն կա, որ հետագայում, եթե ամեն ինչ ստացվի, Հայաստանում էլ կարտադրվենայս բրենդի սիգարներ, բայց Դոմինիկյան հանրապետությունում էլ կշարունակվի արտադրությունը»,- հեռանկարները ներկայացրեց Գուրգեն Վարդանյանը:

Իհարկե սիգարի արտադրության հետ կապված ամեն ինչ թանկ է ու շատ դժվար: Բայց գործարարը, ինչպես նշում է Գուրգեն Վարդանյանը, դժվարություններից, խոչընդոտներից չպետք է վախենա, այլ պետք է պատասխանատվություն ստանձնի, նախաձեռնի որևէ գործ, սկսի ու առաջ տանի՝ անկախ ամեն ինչից: Անձամբ մեր զրուցակիցը, այսպես ասած՝ «դասագրքային» բիզնեսի կողմնակիցներից չէ, երբ գրում են բիզնես-պլան, ամեն ինչ մանրամասն հաշվարկում, պլանավորում ու նոր սկսում: Նա թե՛ իր մյուս բիզնեսները, թե՛ այս դեպքում՝ «Էպոսի» արտադրությունը սկսել է գաղափարը ծագելուց անմիջապես հետո՝ առանց երկար-բարակ անելու:

«Բիզնեսն, իմ կարծիքով, ավելի շատ ստեղծագործական պրոցես է, երբ սկսում ես, չգիտես, թե ուր կամ ինչի կհասնես, բայց անում ես: Հենց այդ պրոցեսից եմ ես հաճույք ստանում: Ես դասական բիզնեսի կանոններով երբեք չեմ աշխատել: Ինձ համար բիզնեսը խաղի նման է՝ մեջը պետք է ազարտ լինի գոնե մի քիչ: Ռուսական հեքիաթն է շատ լավ բնորոշում մեր բիզնեսի մոդելը, երբ ասում է՝ «գնա այնտեղ՝ չգիտեմ որտեղ և բեր այն, չգիտեմ, թե ինչ»»,- նշում է գործարարը:

«էպոս» սիգարների հայկական բրենդ
«Էպոս» սիգար

Այդպես էլ եղավ «Էպոս» սիգարի դեպքում, երբ ուղղակի որոշեցին, որ ուզում են սիգարի բիզնես ունենալ և չէին էլ պատկերացնում, թե ինչ ծախսեր են անելու... բայց սկսեցին ու հիմա էլ ընթացիկ խնդիրները լուծելով առաջ են շարժվում՝ մեծ ու հաջող ապագայի տեսլականը մշտապես մտքում ունենալով: Այս պահին արդեն իսկ Էպոս սիգարները վաճառվում է ԱՄՆ-ում՝ Գլենդելում և Լաս Վեգասի «Բելաջիո» կազինոյում: Վաճառքներից Գուրգեն Վարդանյանը դժգոհ չէ:

«Այս գործը մեզ շատ մեծ հոգեբանական բավարարվածություն է բերում: Մի կողմից՝ հայրենասիրական առումով էլ քեզ ավելի լավ ես զգում, որ հայկական բրենդով սիգար ես արտադրում, մյուս կողմից՝ եթե բրենդը աճի, իսկ ես վստահ եմ, որ այն կաճի, դա լրացուցիչ սլաք է, որ մարդկանց ուշադրությունը լրացուցիչ անգամ կենտրոնացնի Հայաստանի վրա: Մյուս կողմից՝ Հայաստանը աշխարհում կամաց-կամաց ձեռք է բերում օրգանիկ սնունդ, էլիտար ապրանք արտադրող երկրի համբավ: էլիտար ապրանքներից մեկն էլ սիգարն է: Իսկ ինչո՞ւ չլինի»,- մեզ հետ զրույցում նշեց Գուրգեն Վարդանյանը:

Ամեն դեպքում, նշում է գործարարը, Հայաստանում սիգարի շուկան, մեղմ ասած, «աղքատ» է՝ շատ փոքր, կարելի է ասել՝ աննշան: Բայց փոխարենը, նշում է նա, կա համաշխարհային շուկա, և անմիջապես էլ ավելացնում՝ Հայաստանի բիզնեսների մոտ ամենասխալ երևույթներից մեկն այն է, որ կենտրոնանում են հայկական շուկայի վրա:

«Այսօր մեր թե՛ երկրի համար, թե՛ մեզ համար պետք է մեկ բան պարզ լինի՝ Հայաստանի ապագան էլիտար ապրանքների արտադրությունն է, որովհետև շատ փոքր է մեր երկիրը: Հիմա եթե մենք մտածում ենք այդ էլիտար ապրանքներով ապահովել տեղական շուկան, ապա սխալվում ենք՝ հայկական շուկան շատ փոքր է, որպեսզի մեր բիզնեսը կարողանանք աճեցնել: Այսինքն՝ պետք չէ կենտրոնանալ հայկական շուկայի վրա: Շուկան ինքը պետք է քեզ կանչի: Եթե ես դրսում ունենամ իմ ճանաչումը, հայկական շուկան ինքը ինձ կկանչի»,- այս առումով շեշտում է Գուրգեն Վարդանյանը:

Ամեն դեպքում, ըստ մեր զրուցակցի անձնական փորձի վրա ձևավորված կարծիքի, պետք է տարերքով վերաբերվել գործին ու արածից պետք է հաճույք ստանալ, որովհետև բիզնեսն, առաջին հերթին, տարերք է: Ով տարերքով, իրական սիրով է վերաբերվում իր բիզնեսին, որը, այսպես ասած՝ «ապրում է իր բիզնեսով», նա ամենայն հավանականությամբ, կհաջողի:

 

Գևորգ Ավչյան

Դոմինիկյան Հանրապետություն Հաջողված Բիզնես «Էպոս» սիգար Գուրգեն Վարդանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում են
ԼՈՒՐԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Անցնող շաբաթն աշխարհում
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Քամին տանիքն է տարել, անձրևը՝ տուն լցվել. բնակիչներին օգնություն դեռ չկա
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ
Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
Կառավարությունը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու օրինական շահերը և փաստացի դրդում է հանցագործության. պահեստազորի սպա
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ Հայաստանի մարզերում կասեցվել է հանրային սննդի 30 օբեկտների աշխատանքը
Սեւանում 1 օրում 24 նոր դեպք է հայտնաբերվել. քաղաքի 12 մուտքերը փակվել են. ամեն ինչ սկսվել է հուղարկավորությունից
«Միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի». ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցելու
Սյունիքի բնակիչները ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. «Իրավական ուղի»
Շահագործման է հանձնվել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ֆոտո)
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ
Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ
«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է ոստիկանական բռնությունը. Մարուքյանը՝ Կապանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով 9 անձի անմեղ է ճանաչել
«Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
«Լուսավոր Հայաստանին» չեն ստիպի նահանջել իր քաղաքական գծից. կուսակցության ղեկավար
Գիտե՞ք որ......
ԱԺ հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր ԲՈԿ նախկին նախագահի շուրջ սկանդալը, մի քանի անգամ հետաձգվել է
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ԱԳՆ 2019-ի գործունեության հաշվետվությունը
ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը
Ավելին
Ավելին