ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սարավան-Զանգեր և Բերձոր-Շուշի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լեռնային հատվածներում տեսանելիությունը թույլ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։