РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել մեկ կամ մեկուկես տարի հետո: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա կանխատեսումներով՝ Միացյալ Նահանգներում մեկուկես ամսվա ընթացքում շիճուկը կսկսեն փորձարկել մարդկանց վրա: Փորձարկման առաջին փուլը կտևի մոտավորապես երեք ամիս, այնուհետև կսկսվի երկրորդ փուլը, որի շրջանակներում պատվաստանյութը կփորձարկվի 45 անձանց վրա:
«Նույնիսկ եթե ամեն ինչ արվի հրթիռի արագությամբ, 6-8 ամիս կպահանջվի», - ընդգծել է Ֆաուչին:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 80 հազար մարդ: Ընդ որում՝ 27,881 մարդ կարողացել է բուժվել, 2705 մարդ մահացել է: