f

Անկախ

Եթե քաղաքացիները հանրաքվեի ժամանակ այլ բան որոշեն, ապա պետք է հաշվի նստենք այդ որոշման հետ. Պապիկյան


Եթե քաղաքացիները այս հանրաքվեի ժամանակ այլ բան որոշեն, ապա մենք պետք է հաշվի նստենք այդ որոշման հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ երեկ կայացած դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա այլ բան է գրված եղել, վարչապետը մեկ այլ բան է հայտարարել, և որ օրենքով չի թույլատրվում քարոզարշավի համար 100 միլիոն դրամից ավելի գումար հավաքել՝ Պապիկյանն ասաց. «Իրավական կարգավորումը հետևյալն է, հրավերը և դրամահավաքի հեղինակը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է: ՔՊ-ն որևէ կերպ  դրամահավաքի որևէ մասնակցի, նվիրատուի նկատմամբ որևէ սխալ բան չի արել, թե իմ, թե վարչապետի հայտարարության մեջ հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար առաջին հերթին Այո-ի քարոզչության համար, և դա որևէ կերպ չի թաքցվել: Եթե դրամահավաք-երեկոն կազմակերպված լիներ «Այո»-ի քարոզչական խումբը, այդ պարագայում հարց կառաջանար, թե ինչու է հավաքվել 200 միլիոն և այդ 200 միլիոնի ճակատագիրը ինչ է լինելու: Հստակ է, որ դրա հասցեատերը Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունն է, մենք մեր դրամահավաք երեկոյի մասնակիցներին հրավիրելիս նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որ հավաքվել է, մուտքագրվելու է մեր հիմնադրամի հաշվեհամարին, և եթե այն կգերազանցի 100 միլիոն դրամը, ապա այն պետք է գնա պետական բյուջե, բայց գաղտնիք չէ, որ եղել է ՔՊ հիմնադրամի հաշվեհամար, որին էլ մարդիկ նվիրատվություն են կատարել: Այստեղ իրավական ու բարոյական որևէ խնդիր չկա»:

Անդրադառնալով այն հարցին՝ կկարողանա իշխանությունը բավարար քանակությամբ ձայն հավաքել այս հանրաքվեի ընթացքում՝ Պապիկյանն ասաց, որ իրենք ամեն ինչ թողել են ժողովրդի ազատ ընտրության վրա:

«Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի մեջ մտնել, սա պրոցես է և մենք հնարավորություն ենք տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում ունենա մեր երկիրը: Սա սկսվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից: Այդ իրավունքը քաղաքացին ձեռք է բերել: Հիմա դա իր անօտարելի իրավունքնն է, և հիմա մենք կրկին հնարավորություն ենք տվել այն իրացնելու համար: Չկա առավել ժողովրդական պրոցես, քան հանրաքվեն: Եթե քաղաքացին այս հանրաքվեի ժամանակ այլ բան որոշի, ապա մենք պետք է հաշվի նստենք այդ որոշման հետ»,-հավելեց նախարարը:

Սուրեն Պապիկյան մամուլի ասուլիս հանրաքվե քարոզարշավ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին