f

Անկախ

Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար


  Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:

            Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը: Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաև տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը:  Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման և մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում և օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձևերի ու մտահղացումների ներդրման վրա: Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի և զորատեսակների մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման ոլորտներում: Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը: Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

            Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, համատեղ ծառայության համար և, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը:

Կարեն Աբրահամյան Արցախի ՊԲ ելույթ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին