f

Անկախ

Նիկոլական հերթական քայլերն էր, ստեղծել մի իրավիճակ, իբրև թե կան մարդիկ, որոնք իրեն պաշտպանում են. Լուսինե Սահակյան


Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կա իրեն հարգող մեկ քաղաքացի, որը կարող է համաձայնվել՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա եւ շարունակի իր իշխանությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Ես գտնում եմ՝ եթե նույնիսկ որոշ քաղաքացիներ ինչ-որ կոնֆլիկտ էին ստեղծում, ապա դա արվում էր հատուկ նպատակով։ Սա նիկոլական հերթական քայլերն էր, ստեղծել մի իրավիճակ, իբրեւ թե թե կան մարդիկ, որոնք իրեն պաշտպանում են։ Կարծում եմ՝ սա այն իրավիճակն է, որտեղ այլեւս քննարկում չի կարող լինել՝ իշխանությունը պետք է հեռանա։ Եթե նույնիսկ սա չի արվել հատուկ դավաճանական քայլերով, այլ արվել է վատ կառավարման արդյունքում, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պետք է հեռանա։ Նա պետք է հասկանա, որ չկարողացավ կառավարել։ Կարծում եմ՝ ապագան ամեն ինչ կհիմնավորի եւ կպարզվի, թե ինչու այսպես եղավ։ Արդյոք կարո՞ղ էինք պատերազմի առաջ կանգնել, թե՞ ոչ եւ կարո՞ղ էինք հանձնել հողերն այնպես՝ ինչպես եղավ»,- ասաց փաստաբանը։

Հարցին, ըստ Սահակյանի, Նիկոլ Փաշինյանն արդյոք կտա՞ հրաժարական, փաստաբանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, բայց ամեն ինչ ժամանակի հարց է։ Աստված տա, որ մենք ավելին չկորցնենք՝ մինչեւ իր հեռանալը։ Ուղղակի հասարակությունը պետք է այս ամենը գիտակցի եւ տեր կանգնի իր հայրենիքին։ Այն հասարակությունը, որը ժամանակին կանգնում էր Նիկոլի կողքին, փակում էին փողոցներ, հասնում էին իշխանափոխության, պետք է հասկանան, որ խափված են եղել եւ պետք է հասնեն իրենց իսկ բերած իշխանության փոփոխության»։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանից։

Լուսինե Սահակյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին