Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը:
Այսուհետ բրեյք-դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը օլիմպիական մարզաձևեր են: Այս մարզաձևերում մարզիկների պայքարը կսկսվի Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերում:
ՕԽ ծրագրից դուրս է մնացել տղամարդկանց 50 կմ մարզական քայլքը:
Փարիզի խաղերում կկրճատվի նաև մեդալների քանակը` 339-ից 329, ինչպես նաև մասնակից մարզիկների թիվը: