f

Անկախ

Հայտնի են «Harmonium OnlinePlus» առաջին երաժշտական միջազգային մրցույթի արդյունքները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus»  միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:

Մրցույթին մասնակցել են 31 երկրների 102 երիտասարդ երաժիշտներ, Հայաստանից՝ 25 հոգի:

Հայ երիտասարդները ևս մեկ անգամ փայլել են երաժշտական միջազգային ասպարեզում՝ գրանցելով հերթական հաղթանակներն ու հաջողությունները և պահպանելով իրենց առաջատար դիրքերը միջազգային կատարողական արվեստում: Մասնավորապես Մարտին Շահբազյանը (դաշնամուր) արժանացել է «բացարձակ հաղթող» տիտղոսին՝ Գրանդ պրի մրցանակին, Դավիթ Բաբայանը (ջութակ)՝ 1-ին մրցանակին (beginners կատեգորիա), Արտյոմ Իոանիսյանը (թավջութակ) նվաճել է 1-ին մրցանակը (young artists կատեգորիա), Ֆելիքս Հարությունյանը (ջութակ)՝ 2-րդ մրցանակը (masters կատեգորիա), իսկ Մարի Դանիելյանը (դաշնամուր)՝ 3-րդ մրցանակը (juniors կատեգորիա):

Ժյուրիի ուշադրությանն են արժանացել դաշնակահարներ Ալեքս Գրիգորյանը, Էդգար Մխիթարյանը,  Սվետլանա Հակոբյանը, Մարի Շարբաթյանը, ջութակահար Օվսաննա Հարությունյանը, որոնք տարբեր կատեգորիաներում արժանացել են 4-6 մրցանակների:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները ևս ակտիվ մասնակցել են մրցույթին՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Մասնավորապես Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր) արժանացել է 1-ին  մրցանակին (beginners կատեգորիա), Էլեն Խաչիկյանը (դաշնամուր)՝ 2-րդ (juniors կատեգորիա), Արթուր Գրիգորյանը  (դաշնամուր)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Արմեն Պուչինյանը (դաշնամուր)՝ 4-րդ (young artists կատեգորիա), Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)՝ 3-րդ (masters կատեգորիա), Լիանա Ուլիխանյանը (թավջութակ)՝ 2-րդ (beginners կատեգորիա), Անի Մելիքյանը (ջութակ)՝ 1-ին (juniors կատեգորիա), Ալեքս Գրիգորյանը (թավջութակ) 2-րդ  (juniors կատեգորիա), Պոլինա Շարաֆյանը (ջութակ)՝ 2-րդ (young artists կատեգորիա), Միքայել Կարախանյանը (թավջութակ)՝ 3-րդ (young artists կատեգորիա), Ասյա Անիսիմովան (ջութակ)՝ 4-րդ (young artists կատեգորիա):

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ Վլադիմիր Օվչիննիկովը  (Ռուսաստան), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Հայու Ժանգը (Գերմանիա/Չինաստան), Վաչե Շարաֆյանը  (Հայաստան), Գեորգ Համմանը (Ավստրիա), Գաբրիելե  Պիերանունզին (Իտալիա), Օլե Ակահոշին  (Ճապոնիա),  Էդուարդ Թոփչյանը (Հայաստան): Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Բաբախանյանը (Հայաստան):

 «Harmonium OnlinePlus» երաժշտական միջազգային մրցույթի ողջ ընթացքին, ելույթներին, ժյուրիի գնահատականներին և արդյունքներին կարելի է ծանոթանալ www.harmoniumonlineplus.com պաշտոնական կայքէջում: 

ՀՀ ԿԳՄՍ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին