Ամերիկացի երգահան և կատարող Բոբ Դիլանը վաճառել է իր հեղինակած բոլոր երգերի իրավունքները Universal Music Publishing Group ընկերությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Ընկերության տվյալներով՝ Դիլանը վաճառել է ավելի քան 600 երգի իրավունքներ, որոնք ստեղծվել են գրեթե 60 տարվա ընթացքում, այդ թվում՝ 1962թ․ գրված Blowin 'In The Wind սուպեր հիթը:
Variety ամսագիրը ենթադրում է, որ 79-ամյա Բոբ Դիլանի հետ գործարքը կարող էր Universal Music Publishing Group ընկերության համար հարյուր միլիոնավոր դոլարներ արժենալ: