Շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ:
A խումբ-Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան B խումբ-Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո
C խումբ -Իտալիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա
D խումբ- Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան
E խումբ- Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա
F խումբ-Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա
G խումբ-Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Չեռնոգորիա, Լատվիա, Ջիբրալթար
H խումբ-Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա
I խումբ-Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորա, Սան Մարինո
J խումբ-Գերմանիա, Ռումինիա, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն:
Որակավորման փուլի խաղերը կմեկնարկեն 2021 թվականի մարտից: