Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ: Գերմանական թիմը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարավ և գործնականում լուծեց քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը(Սերժ Գնաբրի, 51, 54, Ռոբերտ Լևանդովսկի, 76):
Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր իտալական «Նապոլիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը: 57-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը:
Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին: