f

Անկախ

Տեր-Պետրոսյանը միայնակ Նիկոլին հակադրում է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով հանրային լայն շրջանակներին


Տեր-Պետրոսյանն այսօր իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։

Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Տեր-Պետրոսյանը միայնակ Նիկոլին հակադրում է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով հանրային լայն շրջանակներին։

ՈՒ հատկանշական է՝ Տեր-Պետրոսյանն իբրեւ հանրային հակամարտության օրինակ նշում է «Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին»։

Հավատա՞նք մեր աչքերին։ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արյունալի հակամարտության օրինակ մոռանում է հիշատակել 2008 թվականի մարտի 1-ը։ ՄԱՐՏԻ 1-Ը։ 10 ԶՈՀԸ։ Թե՞ ինքնահռչակ «պապիկը» մոռացել է դա։

Նա պարզապես, վերջին անգամ փորձում է տարանջատվել իր հոգեզավակ Նիկոլից, Նիկոլի արյունարբու առայժմ իրավական գնահատականներ չստացած «ենթադրյալ» գործողություններից։

Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգեւոր հայրը։

Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»:

Քանի՞ հոդված է գրվի Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլի 2008 թվականի մարտմեկյան արյան գինարբուքը մասին։ Ոչ մեկի։ ՈՒ այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։

ՀԱՍՏԱՏ։ Եթե նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։ Հուսամ, այս անգամ Նիկոլին դա անելու քայլը Աննան չի արգելակի, լուծման բանալին կգտնի։ (Թիմակիցների մասին չեմ խոսում, առնետների գործը ինքնափրկության անհաջող փորձերն են)։

Կնոջ բնազդը, ընտանիքի մոր, ինքնապաշտպանական, կանացիության գործոնը կգերիշխի։ Հանուն հայության, Հայաստանի, իր ընտանիքի հոգու ու ֆիզիկական փրկության։ Այս անգամ կհասկանան, որ «պապիկի» հոգը չեն ընտանիքն ու ընտանիքի անդամները։

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում լևոն տեր պետրոսյան Նիկոլ Փաշինյան Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին