f

Անկախ

Ուսանողական խորհուրդը քննադատորեն է մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում


ՀԱՊՀ ՈՒսանողական խորհրդի արձագանքը ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 3-ին «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի նախագծի հաստատման մասին

 

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ

Սիրելի´ պոլիտեխնիկցիներ,

արդեն մի քանի օր է ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական հակասություններ։

Ուսանողական խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին։ Վստահ ենք, այս նախագծի վերաբերյալ լսել եք տարբեր կարծիքներ։ Այդ առիթով ցանկանում ենք ծանոթացնել օրենքի՝ ուսանողների համար կարևորագույն որոշ կետերին։

 

• Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80% բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։

Մեծ մրցույթ ունեցող ցանկացած կրթական ծրագրում անվճար սովորող ուսանողները և վճարովիներից շատերը ունեն 80%-ից բարձր գնահատականներ, ինչը արդեն իսկ այդ մակարդակում անիմաստ է դարձնում անվճարի համար պայքարն ու ռոտացիա հասկացությունը։ Օրենքի նախագծի այս կետը զրկում է ուսանողությանը բարձր գնահատականներ ստանալու մոտիվացիայից։

• Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, Ուսանողական Խորհուրդն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել և ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ այս մարմնի անդամների թիվը կրճատվում է, դառնալով 12, ինչի հետևանքով նվազում է նաև ուսանողների ներկայացվածությունը, դառնալով 8 տոկոս, այսինքն 1 ուսանող։

Այս կետը արդեն բազմիցս բարձրաձայնել ենք և սա համաուսանողական խնդիր է, քանզի համալսարանի կառավարմանը ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում բարձրաձայնել ուսանողության ձայնը և հասնել ուսանողամետ լուծումների։

Ուսանողական խորհուրդը քննադատորեն է մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում։ Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն։

 

ՀԱՊՀ հայտարարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին