Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 28 782 դեպք, իսկ այս ցուցանիշը առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր: Այդ մասին հայտնել են COVID-19-ի իրավիճակի մոնիթորինգի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Ռեկորդը վերջին անգամ գրանցվել էր դեկտեմբերի 3-ին, երբ գրանցվել էր 28 145 դեպք:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Մոսկվայում (7,993), Սանկտ Պետերբուրգում (3,726), Մոսկվայի մարզում (1,246):
Վերջին մեկ օրվա ընթացքում վերականգնվել է 27 644 մարդ, մահացել է 508-ը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է 2.431.731 վարակման դեպք, բուժվել է 1.916.396 հիվանդ, մահացել է 42.684 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 միլիոնը։