Ճապոնիայում նոյեմբերի սկզբից թռչնագրիպի պատճառով երկու միլիոն հավ է ոչնչացվել, ինչը մեկ սեզոնի համար առավելագույն թիվ է: Այդ մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարին: Գրում է Gazeta.ru-ն։
Թռչնագրիպի բռնկման օջախները հայտնաբերվել են չորս պրեֆեկտուրաներում ՝ Կագավա, Ֆուկուոկա, Հեգո և Միյազակի: Կագավայում օջախների թիվը տասի է հասել: Կոսյու կղզուն, որտեղ գտնվում են Ֆուկուոկան և Միյազակին, բաժին է ընկնում ամբողջ հանրապետությունում արտադրված 138 միլիոն բրոյլերներից 70 միլիոնը:
Թռչնագրիպի դեպքերը Ճապոնիայում հայտնաբերվել են նոյեմբերի սկզբից: