Մոսկվայի ժամանակով ժամը 15.44-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունեցել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Գազիպասա քաղաքի մոտակայքում:
Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ կամ ավերածություններ չկան: Քաղաքի փողոցները հանգիստ են, բնակիչների շրջանում խուճապ չկա: