Երկիր մոլորակի վրա կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 66 միլիոնը: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հետևում է կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով ախտորոշվել է 66.015.170 մարդ, որոնցից վերականգնվել է 42.463.503-ը, մահացել՝ 1.521.066-ը:
Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (14,372,568), Հնդկաստանում (9,608,211) և Բրազիլիայում (6,533,968): Ռուսաստանը վարակվածների թվով չորրորդ հորիզոնականում է (2,410,462):