f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իր համար լավ. շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի. Վազգեն Մանուկյան


1988-ին մեր ժողովուրդն այս հնրապարկում հավաքվեց եւ երդվեց, որ կկառուցի ուժեղ, արդար հասարակություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբանյրներին՝ խոստնալով անվտանգություն եւ վերամիավորում Հայաստանի հետ եւ այդ խնդիրների զգալի մասը կատարվեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք կառուցեցինք անկախ պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի եւ Արցախի բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում: Մենք Սփյուռքի հետ միասին անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում: Հիմա  30 տարի անց հավաքվել ենք այս հրապարակում վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով եւ այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած, բայց  հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները՝ մտնելով Հայաստան, եւ ոչ մի դիմադրությոն չստանալով մեր պետական մարմիններից: Սա է վիճակը, հարմարվե՞նք այդ վիճակին»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, այն խնդիրները, որոնք դրված էին 1988-ին, նորից դրված են եւ այդ խնդիրները պետք է լուծվեն. «Կա խոսք, որ եթե խնդիր ես դնում ու անհաջողության ես մատնվում, ոչ թե խնդիրը փոխի, այլ քո մեթոդները:

Բայց ո՞նց մենք ընկանք այս վիճակի մեջ, ոնց հավատացինք այդ քաղցր խոսքերին: Ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ: Մենք թշնամացանք իրար դեմ, մենք թշնամացանք հայաստանցի-արցախցի, հին ու նոր, սեւ ու սպիտակ, ազնիվ-ոչ ազնիվ:

Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը: Փորձառու գեներալները հեռացվեցին բանակից: Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալները իրավունք չունեին մտնելու շտաբ:

Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին: ՌԴ-ի պես դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ: Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում: Այդպես միայնակ գնացինք առաջ,. Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմին: Պատերազմը սկսվեց եւ հենց առաջին օրվանից եղել են անգրագետ ու դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին»:

Վազգեն Մանուկյանը նկատեց. «Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ:

Հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը, աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հետեւողականորեն տարավ պարտւթյան, միչեւ հիմա իշխանության ղեկի մոտ է: Այդպիսի բան աշխարհում չի լինում: Բայց դա միայն արժանապատվության հարց չի: Իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում: Նրանք ոչ միա ազգային ձգտում էլ չունեն: Ինքան շուտ մենք դրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճնապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների:

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը իրեն կհոշոտի: Այս շարժումը այն ճանապարհն է, որը քաղաքակիրթ ձեւով հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին