f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան


Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտության տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը։

«Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։ Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Նա պարզապես մի ֆեյք է, պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը»,-ասաց  նա։

Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ «Վիրտուալ հայրենիքը իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն։ Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը։ Այս վիտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է»,-հայտարարեց նա։

Վանեցյանի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ «Նա արկածախնդիր, անկարող, տգետ, անհավասարակշիռ մոլագար է»,-ասաց Վանեցյանը՝ ապա դիմեց Փաշինյանին․«Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես, դու հայրենասպան ես, ֆեյք ես»,-նշեց նա։

Վերջինիս կարծիքով՝ մենք այսօր չունենք աշխարհում վստահություն վայելող իշխանություն, քանի որ սեփական պետությունը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը չի կարող հարգանքի արժանանալ որևէ այլ մայրաքաղաքում․ «Հետևաբար մեր համակարգային խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը՝ դրանից բխեցնելով աշխարհում մեր արժանի տեղի ու դերի վերականգնումը»,-ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ Փաշինյանը փչացրել է Հայաստանի հարաբերությունները բոլոր երկրների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ «Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտների և կորսված հնարավորությունների, իշխանության մնալով՝ Նիկոլ Փաշինյանը թալանում է Հայաստանի քաղաքացուն, ժողովրդին, քանի որ իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին