Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը։
Հարգելի’ աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ
Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Հայկ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանին, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերին, եռանդին և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։
Հարգանքով՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյան