ԱՄՆ-ում մեկ օրում 217 հազար մարդու մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի 14 147 754 դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից համաճարակի ընթացքում մահացել է 276401 մարդ:
Ավելի վաղ Ֆլորիդան Տեխասից և Կալիֆոռնիայից հետո դարձել էր ԱՄՆ երրորդ նահանգը, որտեղ կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 65 միլիոնը։