РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ արհեստական բանականությունը չի փոխարինի մարդուն ամեն ինչում, ներառյալ՝ պետության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է Սբերբանկի «Արհեստական բանականությունը՝ XXI դարի հիմնական տեխնոլոգիա» համաժողովի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հուսով եմ, որ ոչ, գոնե այս պահին, քանի դեռ այն չունի սիրտ, հոգի, կարեկցանքի և խղճի զգացողություններ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք արհեստական բանականությունը երբևէ կարող է նախագահ դառնալ:
Պուտինի խոսքերով, այս բաղադրիչները չափազանց կարևոր են այն մարդկանց համար, ովքեր քաղաքացիների կողմից լիազորված են որոշումներ կայացնել և իրականացնել:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ երբեմն հարկադրաբար լիովին ռացիոնալ որոշումներ են կայացվում, սակայն պատմությունն ու մշակույթը ցույց են տալիս, որ դրանք անհրաժեշտ են: