ЧТК գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի գիտությունների ակադեմիայի մասնագետները թուղթ են ստեղծել, որը ոչնչացնում է կորոնավիրուսը: Գրում է Gazeta.ru-ն։
«Իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ 10 րոպեում COVID տիպի վիրուսը ոչնչացվում է 70 տոկոսով, իսկ 30 րոպե անց տեղի է ունենում կորոնավիրուսի ամբողջական ոչնչացում, որն ընկել է դրա մակերեսին», - գործակալությունը մեջբերում է Չեխիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Իրժի Սոբեկի խոսքերը:
Ըստ նրա, թուղթը հագեցած է քիմիական նյութերով, ուստի մանրէների 99% -ը մեկ րոպեում անհետանում են մակերեսից:
Մշակողները կարծում են, որ թուղթը լայնորեն կօգտագործվի փողի և փաստաթղթերի արտադրության մեջ: Առաջիկայում Չեխիան կարտադրի 10 տոննա նման թուղթ: