ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խնդիր չէ: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարը նշել է, որ Մոսկվան Անկարայի հետ որևէ սկզբունքային տարաձայնություն չունի:
«Համոզված եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները օրինակ են այն բանի, թե ինչպես են երկու անկախ երկրներ միասին աշխատում իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Նրանք ոչ մեկի առաջ չեն խոնարհվում, վերջնագրեր չեն առաջադրում, արտաքին ազդեցության ենթակա չեն», - ասել է Լավրովը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի համար «ինչ-որ խոչընդոտ չէ»: