f

Անկախ

Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. հայտարարություն


Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ  միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Քասախ համայնքի սիրելի բնակիչներ,

Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր  օժանդակում նաեւ հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը: 

Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսեւորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային եւ դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ:  Գործող վարչախումբը ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը եւս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից:

Հայաստանը չի ունեցել եւ չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետեւողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ  միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Կոչ եմ անում միանալ հայրենիքի փրկության շարժմանը: Մեր երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Աստված պահապան մեր երկրին»։

Արա Մկրտչյան վարչապետի հրաժարական Քասախ համայնք

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին