Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 27 403 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Վարակվածների 19,7% -ը ախտանիշներ չեն ունեցել: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել են Մոսկվայում (6 868), Սանկտ Պետերբուրգում (3 694) և Մոսկվայի մարզում (1 223): Դեկտեմբերի 3-ին հաղորդվել էր 28.145, դեկտեմբերի 2-ին` 25.345, դեկտեմբերի 1-ին` 26.402 դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակվել է 2.402.949 մարդ:
Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ, ապաքինվել է 28 901 հիվանդ: Համաճարակի սկզբից մինչ օրս մահացել է 42 176 մարդ, բուժվել է 888 752-ը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է 65 միլիոն դեպք, վերականգնվել է 45 միլիոն, մահացել է ավելի քան 1,5 միլիոն մարդ: