Վազգեն Մանուկյանի անունը Գետաշենի անկման հետ կապված շահարկումներից զերծ պահելու համար, ներկայացնում եմ Գետաշենի անկմանիրական պատճառը:
Գետաշենի անկման պատճառը ԼՏՊ-ի լկտի հայտարարությունն էր ԽՍՀՄ միութենական հանրապետությունների նախագահների հավաքի ժամանակ, որը այդ ժամանակ կազմակերպել էր դեռևս ԽՍՀՄ առաջին նախագահ հորջորջվող Գորբաչովը:
Գորբաչովի ելույթից հետո ձայնը տրվել էր ԼՏՊ-ին, որն էլ հայտարարել էր՝ Գորբաչովը քաղաքական դիակ է ու ինքը չի պատրաստվում քննարկել դիակի ասած մտքերն ու առաջարկները:
ԽՍՀՄ զորքերը ենթարկվում էին ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար Գորբաչովին: Ու այդ քաղաքական դիակն էլ մեզ հասցրեց այդ ցավոտ ապտակը, ապացուցելով, որ դեռ դիակ չէ: Գետաշեն մտան ԽՍՀՄ սպեցնազի զորքերը ադրբեջանական օմոնն էլ նրանց ուղեկցությամբ:
Քաղաքական գործիչը պետք է հասկանա երբ, որտեղ և ինչ է ասում: