Այն, ինչի մասին կպատմեմ, առնչվում է Հոկտեմբերի 27֊ի սպանդի թեմային ուղղակիորեն, բայց որոշակի հանգամանքներ կապված են խորհրդավոր Աշոտի հետ, ում մասին հիշատակել է Նիկոլ Փաշինյանը 1999 թվականի դոկտեմբերի 13֊ի իր ցուցմունքում կապված Հայկական ժամանակ օրաթերթում Վանո Սիրադեղյանի խորհրդավոր նամակի հրապարակման հետ։
Հիշեցնեմ, Փաշինյանն ասել էր, որ նամակն իրեն փոխանցվել է անծանոթի կողմից, բաց, ծալված ծրարով, տեղեկատուն 1998 թվականից իրեն բարձրաստիճան պաշտոնյանների, բանկային, մաքսային, ՆԳՆ և ԱԱՆ համակարգերում չարաշահումների մասին արժեքավոր տեղեկություններ հաղորդող անձ է եղել, ում անձամբ չի ճանաչել, չի տեսել երբևէ։ Ներկայում գործող վարչապետը մանրամասնել է, որ Աշոտ անունով անձը իրեն ներկայացել է որպես"համակարգի" աշխատող, հանգամանք, որ իրեն արժանահավատ է թվացել նշված անձի իրազեկության աստիճանի համատեքստում։ Փաշինյանը նշել է, որ անծանոթ Աշոտի փոխանցմամբ Վանո Սիրադեղյանի նամակը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի սեյֆից է եղել, ինչի մասին ինքը հաստատում է ստացել Վանո Սիրադեղյանի հետ անձնական հանդիպման ժամանակ։
Հիմա համադրում ենք փաստերը հայտնի մի քանի այլ հանգամանքների հետ, հետևությունները կթողնեմ Ձեզ։
Դեռ 1999 թվականին տարածվել էին լուրեր, որ ոճրագործությունից րոպեներ անց Վազգեն Սարգսյանի աշխատասենյակում եղել է Աշոտ Մանուչարյանը, ում գնալուց հետո չհրկիզվող պահարանը բաց է եղել։ Այս մասին, ի դեպ, եթե չեմ սխալվում, կան հրապարակումներ։ Ուշադրություն դարձրեք, Աշոտ, նույն Աշոտ անունը, ի դեպ, Փաշինյանին որպես համակարգի աշխատող ներկայացած, որ կարող է լինել 1991-93 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը։ Ես ծանոթացա Հայկական ժամանակ֊ում հրապարակված այն նյութերին, որոնք վերաբերում են նշված ոլորտներին, կհաստատեմ, որ տեղեկություններ տրամադրող անձը պետք է որ լիներ պաշտոնաթող բարձրաստիճան պետական պաշտոնյա, ով տիրապետել և հասանելիություն է ունեցել ներքին ինսայդերական ինֆորմացիայի։ Այն, որ անծանոթ Աշոտը Փաշինյանին անծանոթ չի եղել ակնհայտ է, բայց անգամ եթե անծանոթ լիներ, Աշոտի ինքնությունը պարզելը քննչան մարմնի համար խնդիր չպետք է լիներ, քանի որ Նիկոլ Վովայիչը իր ցուցմունքով հաստաատել է, որ տեղեկություններ պարունակող նամակները փոխանցվելուց առաջ կամ հետո եղել են զանգեր։ Փաստ է, որ չի ստուգվել, Աշոտը չի հայտնաբերվել, Աշոտի ինքնությունը չի պարզվել։
Շարունակությունը քիչ հետո, մանրամասներով։