f

Անկախ

«Հայկական   հողի  գույնը».  արգելված  ֆիլմի  ցուցադրություն


Վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարդանովի ծննդյան օրվա առիթով Ազգային պատկերասրահը կազմակերպում է բացառիկ ցուցադրություն՝ վերջին 51 տարում առաջին անգամ ներկայացնելով նրա 1969 թվականի «Հայկական հողի գույնը» ֆիլմը:

Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Սովետական շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում: Ֆիլմում օգտագործվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներից հատվածներ։

Ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ  փետրվարի 25-ին Ազգային պատկերասրահում:  

Հանդիպմանը ներկա էր Վարդանովի որդին՝  Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը:

Միքայել Վարդանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկարահանվել է 51 տարի առաջ Խորհրդային Միությունում, բայց առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում:

Վարդանովը նշեց, որ ֆիլմի հետ կապված՝ հայրը ժամանակին խնդիրներ է ունեցել քանի, որ նկարել է Փարաջանովին, Մինասին, Արտո Չաքմաքչյանին, Ռոբերտ Էլիբեկյանին:  

«Նրան ասացին՝ ինչո՞ւ ես այդ մոդեռնիստներին նկարում, պետք է կտրես այդ հատվածները ֆիլմից եւ նկարես այլ նկարիչների, որոնք ընդունված են ռեժիմի կողմից: Հայրս ասաց՝ ոչ, իմ ֆիլմի անունը «Հայկական հողի գույնն» է, իսկ հայոց հողի գույնը  հենց Մինասն է, Փարաջանովը, Չաքմաքչյանը…Ասացին, որ այդ դեպքում ֆիլմը ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ»:

2012 թվականին «Հայկական հողի գույնը» ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնում: Այն առաջին անգամ դիտել են կորեացիները:  

«Կինոնկարում չկա հեղինակի խոսք, միայն պատկերներ են և երաժշտություն, որը գրել է Տիգրան Մանսուրյանը: Եթե ֆիլմն իրապես լավն է ու հետաքրքիր, ապա այն հասկանում են բոլորը: Ցուցադրությունից հետո կորեացիները մոտենում էին ինձ, ողջագուրվում»,-հիշեց Վարդանովը:

«Հայկական հողի գույնը» նկարահանելուց հետո Միքայել Վարդանովը  երկար տարիներ չի կարողացել հանգիստ աշխատել և միայն  1989 թվականին նկարահանել է «Մինաս. Ռեքվիեմ»-ը, իսկ հետո «Փարաջանով։ Վերջին Գարուն»-ը, որի մասին հիացական խոսքեր են ասել Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և այլք:

Մարտիրոս Վարդանովը խոստովանեց, որ շատ կցանկանա վերականգնել տրիլոգիայի բոլոր ֆիլմերը և լավ որակով դրանք ցուցադրել Հայաստանում:

Նշենք, որ Միքայել Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը, ինչի համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից: Այդ պատճառով տարիներ շարունակ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով:

Միքայել Վարդանովը ռուսական կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր է։  

Նշենք, որ Միքայել Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը, ինչի համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից: Այդ պատճառով տարիներ շարունակ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով:

Երկար տարիներ Վարդանովին ճանաչում էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը», Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերում կատարած օպերատորական աշխատանքով:

 

Սերգեյ Փարաջանով Միքայել Վարդանով

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին