f

Անկախ

Փաստացի մնացել ենք «գյուղացին՝ ընդդեմ ադրբեջանցի զինվորների» վիճակում, սա ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գորգիսյան


Մեր հանձնաժողովը, ըստ էության, ոչինչ չի կարող անել և ոչ էլ անում է: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Սյունիքում նոր սահմաններ է գծում:

Նրա խոսքով՝ միակ բանը, որ կարող են անել, կառավարությանը վերահսկելն է, եթե կառավարությունը որոշել է որևէ քայլ կատարել:

«Սա հերթական անիշխանության դրսևորումն է, որ մենք տեսնում ենք: Այն գործառույթը, որ պետք է աներ ՏԻՄ-ը, ԱԱԾ-ն, ռազմական կառույցները, տեսնում ենք, որ չեն անում: Փաստացի մնացել ենք «գյուղացին ընդդեմ ադրբեջանցի զինվորների» վիճակում, սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ գործող իշխանությունը չի տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին, և նրանք օր առաջ պետք է հեռանան:

«Ցավոք, մեր հանձնաժողովը որևէ լծակ չունի, քանի որ մենք կառուցել ենք ոչ թե խորհրդարանական երկիր, այլ սուպերվարչապետական, և ամբողջ լծակները գտնվում են գործադիրի ձեռքում: Օրենքով սահմանված ոչ մի լծակ չունենք, կարող ենք գնալ, զենքը վերցնել և ադրբեջանցիների վրա կրակել, բայց չեմ կարծում, որ դա այս փուլում որևէ օգուտ կտա, դրա համար կան մարմիններ, որոնք պիտի զբաղվեին, երբ ձեռքը ցավում է, ատամնաբույժի մոտ չեն գնում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Գևորգ Գորգիսյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին