f

Անկախ

Վազգեն Մանուկյանի անունը լսելով՝ ոմանք կտրուկ վատացել են. ովքե՞ր են այդ «ոմանք»-ը.7or.am


Ընդդիմադիր ուժերը, ինչպես արդեն հայտնի է, որպես Հայաստանի փրկության կոմիտեի կամ անցումային կառավարության ղեկավարի թեկնածու նշում են ազգային, պետական գործիչ Վազգեն Մանուկյանին:

Հարկավ, եթե հայրենի գործիչների շարքում կարելի է նշել երկիրն ու ազգը այս ծանրագույն անկումային վիճակից հանելու համար բոլոր ուժերն ու հնարավորությունները միավորելու ընդունակ մեկ տասնյակ գործիչների, ապա Վազգեն Մանուկյանն, անկասկած, նրանցից մեկն է:

Չափազանց հայտնի քաղաքական ու պետական գործիչ՝ այստեղ նրա արժանիքները, ազգին ու պետությանը մատուցած ծառայությունները, պետականության վերականգնման և բանակի ձևավորման ու կայացման գործում ունեցած ներդրումը մանրամասնելու, հիմնավորելու համար:

Այլ բան է հետաքրքիր: Այն, թե Վազգեն Մանուկյանի անունը լսելուց հետո հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են, առանց չափազանցության՝ վատացել: Այո, «ոմանք» անխուսափելիորեն պետք է վատանային: Բայց այդ «ոմանք»-ն էլ իր նրբերանգներն ունի:

Օրինակ, միանգամայն կանխատեսելի է, որ հնարավոր «անցումային կառավարությունը» Վազգեն Մանուկյանի կողմից գլխավորելու հեռանկարից առանձնապես չեն ոգևորվելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ականները: Բայց դա զուտ Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի՝ դեռևս 90-ականների սկզբից եկող քաղաքական հակադրությամբ է պայմանավորված մեծապես: Չնայած, նկատենք, որ այդ ամենով հանդերձ, նրանք միասին անցած քաղաքական ճանապարհ ունեն: Բացի այդ, նշված հակադրությամբ կամ քաղաքական առումով «միմյանց տանել չկարողանալով» հանդերձ, 1992 թվականի աշնանը, ճակատագրական շրջանում նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտպանության նախարար նշանակեց հենց Վազգեն Մանուկյանին, ով կարողացավ էական ներդրումն ունենալ պատերազմի ընթացքը դեպի հաղթանակ բեկելու գործում:

Կարճ ասած, տեր-պետրոսյանականների կողմից Վազգեն Մանուկյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքն ու մոտեցումը կանխատեսելի են, բայցև՝ ոչ անհաղթահարելի, քանզի հակառակ պարագայում կստացվի, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմն անուղղակիորեն պաշտպանում են նիկոլ փաշինյանին:

Փոխարենը շատ ավելի կարևոր ու հետաքրքրական է, որ Վազգեն Մանուկյանի անունը լսելով՝ ուղղակիորեն վատացել են սորոսաթուրքական շրջանակները:

Առանցքային «վատացողները» հենց նրանք են, որոնց մենք արդեն մի որոշակի ժամանակահատված բնորոշում ենք որպես «թուրքական 5-րդ շարասյուն»:

Այդ շարասյան ամենից ցայտուն, կարելի է ասել՝ կարկառուն ներկայացուցիչը տխրահռչակ Արման Բաբաջանյանն է: Սա առաջիններից մեկը շտապեց դրսևորել իր «վատանալը»:

Բայց ոչ միայն նա: 5-րդ շարասյան Տիգրան Խզմալյանը և առհասարակ, բոլոր «սորոսականներն» են վատացել: Ու դա շատ լավ է: Այն իմաստով է լավ, որ բավականին հեշտացնում է ազգային, պետականամետ ուժերի գործը: Պարզ ասած՝ նայեք, թե կոնկրետ ովքեր և որ շրջանակներն են խորապես վատացել Վազգեն Մանուկյանի՝ թեկուզ անցումային ու հակաճգնաժամային կառավարության ղեկավար լինելու հեռանկարից, և պարզ կդառնա, թե առաջին հերթին ումից և որ շրջանակներից է պետք մաքրել հայրենի քաղաքական դաշտը՝ գահավիժման ընթացքը կասեցնելու և քայլ առ քայլ ոտքի կանգնելու համար:

Այդ իմաստով կարելի է նկատել, որ Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին բարձրաձայնելը յուրօրինակ ինդիկատոր, լակմուսի թուղթ է նաև: Այսինքն՝ ռեակցիայով յուրովի բացահայտվում է այն ամբողջ հակապետական, ապազգային ու կործանարար ցանցը, որը վերջին երկուսուկես տարվա ընթացքում իր շոշափուկները կարողացավ մխրճել Հայաստանի ու Արցախի պետական համակարգեր՝ խթանելով դրանց խարխլումն ու, անգամ կարելի է ասել՝ տապալումը:

Շրջանակները, որոնք այս ընթացքում նույնիսկ անթաքույց սպասարկել են թուրքական ու թշնամական շահերն ու հետաքրքրությունները, բնականաբար, պետք է վատանային՝ լսելով Վազգեն Մանուկյանի հնարավոր թեկնածության մասին:

Մնում է հուսալ, որ արմանբաբաջանյանները, սորոսաթափոնները և նմանօրինակ այլ երևույթները այն աստիճան կվատանան, որ կինքնաոչնչանան՝ ազգային ուժերին ձերբազատելով այդ մի հոգսից: Բայց չարժե հույսը դրանց ինքնաոչնչացման վրա դնել, ամեն պարագայում:

Արմեն Հակոբյան

Վազգեն Մանուկյան վարչապետի միասնական թեկնածու Հայաստան Թուրքիա

Այլ հոդվածներ հեղինակից

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը
Վիճելի տարածքներն ինչպե՞ս սկսեցին Ադրբեջանին պատկանել. Հայաստանի առաջին ՄԻՊ
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
«Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք է
«Բարգավաճ Հայաստան». Շուշիի հետ կապված Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը
ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
Ստուգայց է իրականացվել մարտական հենակետերում
Մարտական հերթափոխի նախապատրաստում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան
Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք
ԲԴԽ անդամի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
Սուրեն Խաչատրյանը զոհվել է տղայի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 4-ին. ոստիկանություն
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները
Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար
Սոթքի հանքավայրը տնօրինող ընկերության հարկերը 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով. Մաշադյան
Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է և նոր բանակցող ունենալը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները
ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն
Թուրքիայի խոշորագույն բանկը պատրաստվում է Շուշիում մասնաճյուղ բացել
Ավելին
Ավելին