РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը կարծում է, որ օտարերկրյա պետությունները, մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը, ապատեղեկատվություն են տարածել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ: Այդ մասին նշվել է Ժողովրդավարության ոլորտում գործողությունների ծրագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Արտասահմանյան խաղացողները և որոշ երրորդ երկրներ (մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը) ներգրավվել են այնպիսի գործողություններում, որոնք ուղղված էին կորոնավիրուսային համաճարակի շուրջ ապատեղեկատվություն տարածելուն և դրա վրա ազդելուն», - նշվել է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նման տեղեկատվությունը տարածվել է Եվրամիությունում, հարևան երկրներում և աշխարհում, և ուղղված է եղել «ժողովրդավարական քննարկումների խարխլմանը, սոցիալական բևեռացման սրմանը և սեփական իմիջի բարելավմանը»:
Տեքստում նշված է նաև, որ ժողովրդավարության համար նման սպառնալիքը պահանջում է համապարփակ և հավաքական արձագանք: Ընդ որում՝ հաղորդագրությունը ապատեղեկատվության կոնկրետ օրինակներ չի ներկայացնում: