Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը Ադրբեջան կայցելի: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Նախատեսվում է, որ մեր հարգարժան նախագահը դեկտեմբերի 9-10-ը Ադրբեջան կայցելի», - հայտնել են Էրդողանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Բաքվում գործակալության աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանը ռազմական շքերթին մասնակցելու նպատակով Ադրբեջան կայցելի: