Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում 3,157 մարդ COVID-19 կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել: Համաճարակի ամբողջ ընթացքում սա հանրապետության համար ռեկորդային ցուցանիշ է: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
COVID-19- ի պատճառով մահացությունների թիվն ԱՄՆ-ում արդեն գերազանցել է 273 հազարը:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 200.070 դեպք, ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 13.9 միլիոն դեպք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի թույլ կողմը։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 64 միլիոնը։