f

Անկախ

Բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն, սակայն բոլորն էլ իրենց ամբիցիաները դրել են մի կողմ ՝ հաշվի առնելով Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը. Իվետա Տոնոյան


Բոլոր կուսակցություններն էլ ունեցել են վարչապետի իրենց թեկնածուն և իրենց պատկերացումները, թե իրենց քաղաքական ուժից ո՞վ կարող է ճգնաժամային այս իրավիճակում ստանձնել այդ պատասխանատվությունը, սակայն բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե՛ Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե՛ հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողունակությունը,  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մենք այս հարցում ունեցել ենք կոնսենսուս, այո՛, Վազգեն Մանուկյանը առաջադրվում է, որպես անցումային ժամանակաշրջանի Կառավարության ղեկավարի թեկնածու: Առավել քան վստահ ենք, որ նա բոլոր քաղաքական ուժերի և փորձագիտական շրջանակների աջակցությամբ և կարող թիմի մասնակցությամբ՝ Կառավարության կազմով կարողանալու է անցումային այս ժամանակահատվածում երկիրը դուրս բերել ստեղծված օրհասական և ճգնաժամային իրավիճակից»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե Խորհրդարանում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենալու, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն լիահույս է, որ «Իմ քայլը»–ում կան ազգային մտածողությամբ օժտված մարդիկ, ովքեր գիտակցում են ստեղծված ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունները որևէ կերպ չեն կարող մասնակցել  արդյունավետ բանակցային գործընթացին:

«Ինչ վերաբերում է Խորհրդարանական գործընկերներին, դուք շատ լավ գիտեք, որ ռազմական դրության պայմաններում  իմփիչմենթի գործընթացի ձեռնարկումը տեխնիկապես անհնարին է, բայց ես առավել քան վստահ եմ, որ տեխնիկական խնդիրները լուծվելու են և մենք խորհրդարանական մեր գործիքակազմը օգտագործելով և արտաքին հանրության ճնշման ներքո հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նոր անցումային կառավարության ձևավորման և խելամիտ ժամկետներում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը»,– ասաց նա:

Հարցին, թե արդյոք «Լուսավոր Հայաստան»-ի հետ քննարկումներ եղել են, նոր թեկնածուի վերաբերյալ, Տոնոյանը նշեց, որ ԼՀԿ-ի հետ քննարկումներ չեն ունեցել, բայց Փաշինյանի հրաժարականի հետ կապված ԼՀԿ չի ունեցել բացասական դիրքորոշում, և կարծում է, որ դեմ չեն արտահայտվի:

Պատգամավորը նշեց, որ շաբաթ օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզը և առաջիկա այն քայլերը, որոնցով հնարավոր է երկիրը դուրս բերել օրհասական ճգնաժամից:

Իվետա Տոնոյան Վազգեն Մանուկյան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին