ՆԱՏՕ-ի ռազմավարական զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը շարունակում է իր «ագրեսիվ քաղաքականությունը» Ուկրաինայում և Վրաստանում: Գրում է Gazeta.ru-ն։
Դաշինքում կարծում են, որ Մոսկվան «հեգեմոնիայի է ձգտում նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ և խարխլում նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՝ ձգտելով փակել այն երկրների ճանապարհը», որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդիսկ պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ամրապնդի իր գործընկերությունն այս «խոցելի ժողովրդավարությունների» հետ », նշվել է զեկույցում:
Դրանում նաև նշված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար «սարսափելի ռազմական գործողություններ է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների անմիջական հարևանությամբ» և սպառնում նրանց անվտանգությանը:
Բացի այդ կարծիք է հնչել, որ դաշինքը պետք է պահպանի Ռուսաստանի նկատմամբ երկկողմ մոտեցումը, որը բաղկացած է և՛ զսպումից, և՛ երկխոսությունից: