Թուրքիայում մեկ օրում 31,923 մարդ կորոնավիրուսով է վարակվել , իսկ 193-ը՝ մահացել։ Այս ցուցանիշը համաճարակի սկզբից ի վեր հերթական ռեկորդն է դարձել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 31,923 նոր դեպք: 193 հիվանդ մահացել է», - նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Այս պահին 5502 հիվանդ ծանր վիճակում է գտնվում: Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր գրեթե 700 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 400 հազարը վերականգնվել է, 14 հազար մարդ մահացել է:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 64,3 միլիոն դեպք, վերականգնվել է 44 միլիոն, մահացել է ավելի քան 1,4 միլիոն մարդ: