Չիլիի հյուսիսում գտնվող Անտոֆագաստա շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի օջախի խորությունը 67 կմ է կազմել, Անտոֆագաստա քաղաքից 129 կմ դեպի հարավ-արևելք:
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: