f

Անկախ

2019-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 26.4% կամ աղքատ է ամեն 4-րդ մարդը, ծայրահեղ աղքատ է 40 000 մարդ․ զեկույց


Աղքատության մակարդակը Հայաստանում 2019-ին կազմել է 26.4%-ը: Վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 2 մլն 924 հազար 816 է, այսինքն՝ աղքատ է համարվում 772 հազար 151 մարդ կամ գրեթե ամեն 4-րդ մարդը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020» զեկույցից:

Աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը գտնվում է աղքատության գծից ներքև: Մասնավորապես, ՀՀ-ում տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը որոշվում է մեկ չափահաս անձի հաշվով` ընդհանուր ամսական սպառման արժեքով:

2019-ից սկսած ՀՀ-ում հաշվարկվում է աղքատության չորս տարբեր գիծ՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծ, աղքատության ստորին գիծ, աղքատության վերին գիծ, աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից` աղքատության մակարդակը 2019-ին կազմել է բնակչության 26.4%-ը:

2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (91.7 ԱՄՆ դոլար):

Ըստ վերլուծության՝ ծայրահեղ աղքատ են համարվում ՀՀ բնակչության 1.4 %-ը կամ 40 հազար 947 մարդ: Այսինքն՝ այս խմբի մարդկանց մեկ ամսվա սպառումը չի գերազանցել 23 763 դրամը:

2018թ. արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշը, ըստ ՎԿ-ի՝ համեմատելի չեն նախորդ տարվա ցուցանիշների հետ, քանի որ զեկույցում ներկայացված է 2019 թվականի Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների հիման վրա Հայաստանում աղքատության գնահատման նոր մեթոդաբանությունը։

2019 թվականի ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա հաշվարկված աղքատության մակարդակների ցուցանիշները տարբերվում են 2009 թվականից ի վեր հաշվարկված համապատասխան ցուցանիշներից երեք առումով: Առաջինը՝ սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է ՏՏԿԱՀ-ի վերանայված հարցաթերթի տվյալների հիման վրա, երկրորդ՝ ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` պլանշետի միջոցով, և երրորդ՝ փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը։

2019 թ. աղքատության հիմնական ցուցանիշների ինֆոգրաֆիկան՝ ստորև.

Վիճակագրական կոմիտե

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին