Ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության ժամանակակից ձևերի է ենթարկվում, ընդ որում՝ նրանց 71% -ը կանայք են: Գրում է Gazeta.ru-ն։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրկության վերացման դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ նշված է, որ ստրկության մեջ գտնվողների 71% -ը կանայք են:
«Աղքատ և մարգինալացված խմբերը, մասնավորապես ՝ ռասայական և էթնիկ փոքրամասնությունները, բնիկ ժողովուրդները և միգրանտները, անհամաչափորեն տուժում են ստրկության ժամանակակից ձևերից», - նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի անդամներն առաջարկել էին ստրկության վերացման օրը, որը նշվում է հունիսի 19-ին, որպես ազգային տոն ճանաչել: