f

Անկախ

ԼՂ-ում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի անկախության կորուստը․ The National Interest


Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախության կորուստը, The National Interest հանդեսի համար հոդվածում գրում է ամերիկյան ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Մայքլ Ռուբինը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը և վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ փորձելով պահպանել իր ընտանիքի իշխանությունը»,- գրում է Ռուբինը:

Հոդվածագրի խոսով՝ Պուտինը վաղուց էր ցանկանում Խորհրդային միության փլուզումից հետո տարածաշրջան վերադարձնել ռուսական զորքերը՝ նշելով, որ «չնայած ռուսական զորքերը շատ արագ են մտնում, նրանք հազվադեպ են դուրս գալիս»։

«Թուրքական զորքերը նույնպես դժվար, թե լքեն Ադրբեջանը, քանի որ Հայաստանի տարածքով ստեղծվելիք միջանցքը Թուրքիային հնարավորություն է տալիս իրականացնել Էրդողանի բաղձալի հավակնություններից մեկը՝ Թուրքիային մշակութային, տնտեսական ու քաղաքական կապերով կապել Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ»,- գրում է նա:

Ռուբինը նշում է, որ այս գաղափարախոսությունը կոչվում է պանթյուրքիզմ, որի իրականացման ճանապարհին երկու խոչընդոտ կարող էր լինել՝ Հայաստանը և Վրաստանը, քանի որ երկու պետություններն ընկած էին Թուրքիայի և մյուս երկրների միջև, որոնք պետք է միավորվեին պանթուրքական դրոշի ներքո։

«Թուրքիան նաև զորքեր կուղարկի ԼՂ՝ Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային խնդիրներն իրականացնելու համար, իսկ Սիրիայից բերված վարձկանները, որոնց Անկարան մտցրել է ադրբեջանական տարածք, կկարողանան պայքարել ցանկացած ադրբեջանցիների դեմ, որոնք դեմ կլինեն Թուրքիայի նպատակներին»,- գրում է նա։

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատողը նշում է, որ Ադրբեջանն իր տարածքներում օտարերկրյա զորքերի ներկայությամբ կորցնում է իր անկախությունը և սկսում է ենթարկվել Ռուսաստանի և Բաքվին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Արցախի Հանրապետություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին