f

Անկախ

Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով


Դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ կից հղմամբ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը։

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987թթ., 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14… -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948թ:

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` –280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953թ):

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008, 2018թթ. այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:
Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները`23 մ/վրկ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+10C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-120C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-320C, առավելագույնը՝ +18…+220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+80C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -15…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-360C, առավելագույնը՝ +15…+180C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+120C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-310C, առավելագույնը՝ +19…+210C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+140C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-200C, առավելագույնը՝ +22…+260C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 21-23 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+10C, լեռնային շրջաններում` -4…-60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +8…+100C, լեռնային շրջաններում՝ +4…+70C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-120C, լեռնային շրջաններում` -17…-200C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-230C, առավելագույնը՝ +18…+190C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-260C, առավելագույնը՝ +14…+150C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+50C, նախալեռնային շրջաններում` -1…-30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12…+150C, նախալեռնային շրջաններում՝ +7…+100C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-100C, նախալեռնային շրջաններում` -15…-180C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-180C, առավելագույնը՝ +25…+260C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-300C, առավելագույնը՝ +20…+230C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+100C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-130C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.80C, առավելագույնը՝ +220C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Հայաստան ՀՀ ԱԻՆ

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին