f

Անկախ

Զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա․ Արցախյան համաձայնագիրը պետք է փոփոխության ենթարկվի. Հարութ Սասունյան


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը հրապարակվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես զինադադարի փաստաթուղթ և ոչ թե Արցախի հարցի վերջնական լուծում:

Չնայած այս համաձայնագիրը վերջ դրեց շարունակվող պատերազմին, սակայն այն իրականում ավելին էր, քան զինադադարը: Այն ներառում էր 1990-ական թվականներին հայերի կողմից ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձը Ադրբեջանին: Այն նաև այլ զիջումներ արեց Ադրբեջանին, որոնք Արցախի հետ կապ չունեն: Հետևաբար, այս փաստաթուղթը կապիտուլյացիա է Հայաստանի համար:

Այս «Հայտարարությունը» անորոշ ձևակերպված փաստաթուղթ է, որը լուրջ ճշգրտման, եթե չասենք վերաբանակցման և լուրջ պարզաբանման կարիք ունի: Ես կմեկնաբանեմ այս «Հայտարարության» բոլոր ինը կետերը.

Այս «Հայտարարության» առաջին արտասովոր կետն այն է, որ չնայած երեք ղեկավարները պայմանավորվեցին դադարեցնել մարտերը «իրենց ներկայիս զբաղեցրած դիրքում» (կետ 1), հայկական կողմը պարտավոր է վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը չէր նվաճել: Կրակի դադարեցման ռեժիմը ընդհանրապես մատնանշում է կրակի դադարեցում շփման կետում, և կողմերի միջև եղած տարաձայնությունների հետագա կարգավորում բանակցությունների սեղանի շուրջ: Ահա թե ինչու ես այս համաձայնագիրն անվանում եմ կապիտուլյացիա, այլ ոչ թե զինադադար:

Իմ երկրորդ դիտարկումն այն է, որ «Հայտարարությունը» կոչ է անում Աղդամի շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ առանց այդ տարածքը վերադարձնող հայկական կողմի անունը նշելու (կետ 2): Այնուամենայնիվ «Հայտարարության» 6-րդ կետում Հայաստանի Հանրապետությունը նշվում է որպես կողմ, որը պարտավոր է Քելբաջարի և Լաչինի շրջանները վերադարձնել Ադրբեջանին։ Սա լուրջ սխալ է Հայաստանի կողմից, քանի որ Արցախի և հարակից տարածքների ազատագրումը մշտապես ներկայացվել է որպես Արցախի հայկական ուժերի կողմից, այլ ոչ թե Հայաստանի։ «Հայտարարության» մեջ նշված այս նախադասությամբ Հայաստանը ընդունում է, որ հենց նա է գրավել այդ տարածքները, այդպիսով ստանձնելով իրավական պատասխանատվություն Ադրբեջանին միջազգային դատարանի կողմից նշանակված ցանկացած փոխհատուցման համար: Հղումը «Հայաստանի Հանրապետությանը» պետք է փոփարինվի «հայկական ուժերով»:

«Հայտարարության» 3-րդ կետ. Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի թիվը նշվում է 1960: Սակայն, կան տեղեկություններ, որ այնտեղ այժմ ավելի շատ ռուսական զորք կա, և հնարավոր է, որ ապագայում էլ ավելի շատանա: Սա շեղում է «Հայտարարությունից», ինչը նշանակում է, որ այս համաձայնագրում կարող են նաև այլ փոփոխություններ կատարվել:

 «Հայտարարության» 4-րդ կետ. ռուս խաղաղապահներին հանձնարարված է հինգ տարի մնալ երկու կողմերի միջև, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը նրանց չպահանջեն հեռանալ հինգ տարուց վեց ամիս առաջ: Թեև հասկանալի է, որ ոչ մի խաղաղապահ չի կարող հավերժ մնալ, այս դրույթը պետք է անհանգստացնի հայերին, որովհետև նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել ամբողջ Արցախը, ոչ թե դրա միայն մի մասը: Ուստի, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի իր զորքերը դուրս բերել 45 տարի անց՝ դուռ բացելով ադրբեջանական կողմից Արցախի ամբողջական գրավման: Նույնիսկ ավելի վատ, ռուսական զորքերը կարող են շատ ավելի շուտ դուրս գալ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի:

«Հայտարարության» 5-րդ կետում նշվում է, որ «կրակի դադարեցման վերահսկողության համար պետք է ստեղծվի «խաղաղապահ կենտրոն»՝ առանց նշելու, թե ով է ղեկավարելու նման կենտրոնը: Այս «Հայտարարության» ստորագրումից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը համատեղ կառավարելու են այս կենտրոնը, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ Արցախից դուրս: Սա, հավանաբար, նախագահ Պուտինի կողմից զիջում էր Թուրքիային՝ թուրքական զորքերին թույլ չտալու համար միանալ ռուս խաղաղապահներին:

 «Հայտարարության» 6-րդ կետը Հայաստանից պահանջում է 2020 թ նոյեմբերի 15-ին Քելբաջարը վերադարձնել Ադրբեջանին: Այնուամենայնիվ, այս ամսաթիվը հետագայում փոխվեց նոյեմբերի 25-ի։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հնարավոր է փոփոխել «Հայտարարության» պայմանները: 6-րդ կետը նաև կոչ է անում կառուցել նոր երթուղի «առաջիկա երեք տարվա ընթացքում»`Արցախը Հայաստանի հետ կապելու համար` շրջանցելով Շուշին, որն այժմ գրավված է Ադրբեջանի կողմից:

«Հայտարարության» 7-րդ կետը նախատեսում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»: Ենթադրվում է, որ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ փախստականները իրավունք կունենան վերադառնալ իրենց տները Արցախում և հարակից տարածքներում: Կասկածելի է, որ հայերը կցանկանան վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Հստակ չի նշվում, թե արդյոք ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալու Արցախի կողմից վերահսկվող հայկական տարածք, ինչը կարող է բախումներ առաջացնել երկու համայնքների միջև:

«Հայտարարության» 8-րդ կետը պահանջում է «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և կալանավորված այլ անձանց և դիակները»: Այնուամենայնիվ, վերջնաժամկետ չի սահմանվել նման փոխանակման համար: Քանի որ շատ ավելի շատ հայ, քան ադրբեջանցի գերիներ կան, սա լուրջ խնդիր է ստեղծել մեր գերեվարվածների ընտանիքների համար, որոնց զավակները Ադրբեջանի կողմից ենթարկվում են բարբարոսական վերաբերմունքի:

«Հայտարարության» 9-րդ կետը ամենակարևորն ու ամենավտանգավորն է Հայաստանի ապագայի համար: Այն կոչ է անում միջանցք ստեղծել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի հարավային հատվածով՝ Իրանի սահմանի մոտակայքում: Սա կարմիր գիծ է, որը Հայաստանի ոչ մի ղեկավար իրավունք չուներ հատել: Այն վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նման միջանցքը եղել է պանթուրանական վաղեմի երազանք՝ ցամաքային ճանապարհով Թուրքիան միացնել Ադրբեջանին և դրանից հետո Կենտրոնական Ասիայի մնացած թյուրքական հանրապետություններին: Սա մի կետ է, որը Փաշինյանը պետք է կտրականապես հրաժարվեր ընդունել: Հուսով եմ, որ շատ ուշ չէ փոխել այս դավաճանական դրույթը: Հնարավորություններից մեկն այն է, որ եթե Ադրբեջանը խախտի «Հայտարարության» որևէ կետ, Հայաստանը այնուհետև անվավեր կհամարի համաձայնագրի 9-րդ կետը: Օրինակ, եթե ադրբեջանական ուժերը հարձակվեն Արցախի ներկայումս հայաբնակ հատվածի վրա կամ փակեն Լաչինի նոր միջանցքը, ապա Հայաստանը կարող է փակել Հայաստանի հարավում գտնվող ադրբեջանական միջանցքը: Մեկ այլ հնարավորություն կարող է լինել հինգ տարի անց, եթե Ադրբեջանը պահանջի ռուս խաղաղապահներին լքել Արցախը: Դրանից հետո Հայաստանը կարող է փակել իր տարածքը հատող ադրբեջանական միջանցքը, քանի որ «Հայտարարությունը» պահանջում է, որ ռուսական զորքերը երաշխավորեն այս միջանցքի անվտանգությունը: Փաշինյանի բացատրությունը, որ այս դրույթը թույլ կտա Հայաստանին օգտագործել Նախիջևանի և Ադրբեջանի միջով գոյություն ունեցող երկաթգիծը բեռներ Ռուսաստան տեղափոխելու համար, ֆանտազիա է: Ոչ մի հայկական բեռ թույլ չեն տա անցնի Նախիջևանով կամ Ադրբեջանով: Ավելին, այս միջանցքը մեկուսացնում է Հայաստանը Իրանից, որը Հայաստանի համար կարևոր սահման է: Հայաստանի և Իրանի համար իրավիճակն ավելի վատթարացնելու համար, Ադրբեջանը նախատեսում է գազատար և երկաթուղային գծեր կառուցել այս միջանցքով`այդպիսով շրջանցելով Իրանի տարածքը, ինչը Իրանին կզրկի շահութաբեր եկամուտներից:

Ամենազարմանալին այն է, որ «Հայտարարությունը» չի նշում Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված ջիհադական վարձկանների մասին: Այս ահաբեկիչների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի համար: Դա հենց այն է, ինչ մատնանշեց Ֆրանսիայի արտգործնախարարը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ: Այս բացթողումը պետք է շտկվի անմիջապես՝ «Հայտարարության» մեջ նոր կետ ավելացնելով՝ պահանջելով Ադրբեջանից հեռացնել սիրիացի վարձկաններին իր տարածքից։

Ի լրումն այս հատուկ կետերի՝ ստորագրված «Հայտարարությունը» չպետք է համարվի իրավական փաստաթուղթ, քանի որ ոչ ՀՀ Սահմանադրական դատարանը, ոչ էլ Հայաստանի խորհրդարանը չեն հաստատել այն: Փաշինյանն իրավունք չունի միանձնյա փաստաթուղթ ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց համապատասխան մարմինների համաձայնության, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Հայաստանն այժմ առավելագույնը հինգ տարի ժամանակ ունի ռազմական հզորացման համար՝ ստեղծելով կամ ձեռք բերելով ժամանակակից զինահամակարգեր, որպեսզի կարողանա հետ մղել Ադրբեջանի և Թուրքիայի նոր հարձակումը Արցախի կամ Հայաստանի վրա: Ինչպես նշվել է նախկինում, Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի Արցախը՝ կամ որպես անկախ պետություն կամ որպես Հայաստանի Հանրապետության մաս՝ այդ ճանաչումը որպես սակարկության քարտ օգտագործելով Ադրբեջանի հետ բարելավելու համար համաձայնագիրը բանակցություններում:

Հարութ Սասունյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին