ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Gazeta.ru-ն:
«Նախարարները վերահաստատեցին Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը», - ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև պարզաբանել է, որ դաշինքը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների պայմանագրի երկարաձգման շուրջ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև երկխոսությունը: